Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սրանք լրիվ վերջն են

Սրանք լրիվ վերջն են
15.09.2023 | 15:44

Երևանում ապրում է ՀՀ բնակչության ուղիղ կեսը, երբեմն ասում են՝ նույնիսկ ավելին։ Երևանում ապրում է 1 միլիոնից ավելի մարդ։ Մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ինչքան քարդաշյան պետք է լինի քո վիճակը, որ հույս չունենաս երթի գլխաքանակ լրացնելու, որ մարզերից մարդիկ բերես, որ հետդ մի քիչ քայլեն։

Մարզերում շատ մարդիկ կան, որ Երևանը չեն տեսել ու հաճույքով կգան-կքայլեն մայրաքաղաքով, բայց ինչքան զզվելի պետք է լինես, որ քեզ հետ քայլել չուզենան, ու դու անգամ նրանց զոռով բերես։

Սրանք լրիվ վերջն են․ խորհրդարանական քարոզարշավի ժամանակ Երևանից էր տանում մարզեր հավաքների, հիմա էլ էնտեղից է հավաքում-բերում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 6092

Մեկնաբանություններ